Այսօր՝ նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 47 տեղամասեր: Վաղարշապատ համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 69866 է։               
 

Իրանն ու Իսպանիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի ոլորտում

Իրանն ու Իսպանիան կհամագործակցեն ատոմային էներգետիկայի ոլորտում
28.01.2016 | 11:33

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու Իսպանիան նախնական համաձայնագրեր են պատրաստել երկու ատոմակայանների կառուցման վերաբերյալ` հայտարարել է Իրանի ատոմային էներգետիկայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: Այդ նախագծերի հիման վրա, որ քննարկումները վերջին փուլում են, Իրանն ու Իսպանիան կհամագործակցեն էլեկտրակայանների կառուցման, պոտենցիալի ընդլայնման ու կադրերի նախապատրաստման ոլորտում։ Համաձայնագրերի կիրառումը կսկսվի փետրվարի վերջին կամ մարտի սկզբին:

Դիտվել է՝ 2716

Մեկնաբանություններ